Արարատի մարզի Վեդի քաղաքում գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ», - հայտնում են ՔԿ-ից:

ՔԿ-ից նշեցին նաեւ, որ նյութեր են նախապատրաստվում՝ այլ մանրամասներ չհայտնելով։