Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի խորհրդական Բայարդո Արսեն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է քաղաքական ապաստան տալ Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին։
«Նման հարցում ստանալու դեպքում մենք դրականորեն կարձագանքենք, սակայն չեմ կարծում, որ քաղաքական ապաստանի մասին խնդրանք կստանանք»,- հայտարարել է նա, հայտնում է Associated Press-ը։
«Ես չգիտեմ, թե Քադաֆին Լիբիայից մեզ մոտ ինչպես կհասնի, քանի որ այնտեղ մեր երկիրը դեսպանատուն չունի»,- ավելացրել է նա։
Օգոստոսի 22-ի գիշերը լիբիացի ապստամբները մտել էին Տրիպոլի եւ այժմ, իրենց հավաստիացմամբ, վերահսկողության տակ են պահում Լիբիայի մայրաքաղաքը։
Քադաֆիի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։ Սակայն ապստամբների կողմից իր նստավայրի գրավումից հետո Քադաֆին ռադիոյով հանդես էր եկել աուդիոհաղորդագրությամբ եւ երդում տվել տառապյալի մահով մեռնել կամ հաղթել պայքարում։




























