Հայտնի է դարձել 2013 թ. Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկի անունը. դա Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն է: Օգոտոսի 24-ին կայացած ասուլիսում նա միանշանակ հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:
Տիգրան Կարապետյանի կարծիքով, այսօր հայ ժողովուրդը խորը հիասթափություն է ապրում: «Մարդիկ լրջորեն հիասթափված են, ընդ որում առկա բոլոր քաղաքական ուժերից: Մենք կփորձենք այլընտրանք ներկայացնել»,-նշել է Կարապետյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը Հայաստանի նախագահի պաշտոնում տեսնում է Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանին` Կարապետյանը պատասխանեց. «Նա ինքն իրեն այդ պաշտոնում չի տեսնում»:




























