Զինված տղամարդը փորձել է սպանել Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Քիրշներին, ոստիկանությունը նրան բերման է ենթարկել, հայտնում է Infobae-ն։
«Զինված տղամարդ է ձերբակալվել, ով փորձել է սպանել Քրիստինա Քիրշներին իր տան մոտ»,- ասվում է հրապարակման մեջ։

«Տղամարդն ատրճանակ էր ուղղել Քրիստինա Կիրշների վրա»,- նշել է TN հեռուստաալիքը եւ լուսանկար հրապարակել, որում փոխնախագահն է՝ իրեն դիմավորող մարդկանց ամբոխի մեջ եւ նրա վրա ուղղված զենքը։

Նշվում է, որ Քիրշները չի տուժել։

Ավելի քան մեկ շաբաթ է փոխնախագահի տան մոտ մարդիկ են հավաքվում են՝ նրան կոռուպցիայի մեջ մեղադրանքների ֆոնին աջակցելու համար։