«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, քաղաքական դաշտում շատ դժվար, գրեթե անհնար է միմյանցից խորհրդարանական մանդատներ խլել։ Այս մասին նա հայտարարեց օգոստոսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե Հայ ազգային կոնգրեսը 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում կարող է զբաղեցնել «Ժառանգության» տեղը։
«Կասկած չկա, որ մենք լինելու ենք հաջորդ խորհրդարանում»,- կարճ եւ միանշանակ ասաց Սաֆարյանը։
Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի մայիսին։




























