Ընդհանուր առմամբ, Լոնդոնի դատարանը 35 տարվա ազատազրկման է դատապարտել չորս ուսանողների, այդ թվում երկու հայերին, որոնք մեղավոր են ճանաչվել  մալազիացի ուսանողուհու բռնաբարության մեջ:

22-ամյա Նորայր Դավթյանը մեղավոր է ճանաչվել բռնաբարության երկու դեպքի մեջ եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման, հաղորդում է The Daily Mail-ը:  19-ամյա Արմեն Սիմոնյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

9 տարվա ազատազրկման է դատապարտվել 23-ամյա Մելենկովը, ում դատարանը մեղավոր է ճանաչել բռնաբարության եւ բռնաբարության փորձ կատարելու համար: 23-ամյա Օլեգ Իվանովը եւս դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Երիտասարդները իրենց մեղքը չեն ընդունել:

Բռնաբարության դեպքը տեղի էր ունեցել հունվարի 23-ին Bellerbys-ի մասնավոր դպրոցում: Խումբը Մեծ Բրիտանիայում էր եղել ընդամենը երկու շաբաթ, երբ նրա անդամները սարսափելի ոտնձգություն էին կատարել մալազիացի մի աղջկա նկատմամբ, եւ դա տեւել է 2 ու կես ժամ: Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի հատուկ քոլեջում, որտեղ կրթությունը արժի տարեկան 30 հազար եվրո:

19-ից 23 տարեկան ռուսաստանցիները գռեհիկ արտահայտություններ են արել եւ նույնիսկ նկարահանել են, թե ինչպես նախօրեին գլուխ են գովում, որ նման բան են անելու: Մեղադրվող կողմը գտնում է, որ աղջիկը (հավանաբար նրա ըմպելիքի մեջ ինչ-որ բան են լցրել) չափազանց հարբած է եղել համաձայնությունը տալու համար: Նախաքննության վարկածով, ուսանողները աղջկան երկու անգամ են բռնաբարել. ընթացքում երիտասարդները դուրս են եկել ծխելու: