«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 24-ին կայացած գործարքների արդյունքում փոխարժեքների էական շեղումներ չեն արձանագրվել: Ամերիկյան դոլարի առուվաճառքի միջին փոխարժեքը կազմել է 367.96 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարն արժեզրկվել է, սակայն ընդամենը 0.01 տոկոսով:
Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 3.8 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլարն ընդունում են 366-67 դրամով, վաճառում` 369-70 դրամով:




























