Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ժամը 3:00-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամ ետ տանել: Այս ժամային փոփոխությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի համաձայն` հոկտեմբեր ամսի վերջին շաբաթ օրը: Նույն օրենքի համաձայն, յուրաքանչյուր տարվա մարտի վերջին կիրակի օրը Հայաստանն անցնում է ամառային ժամանակի` ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ տալով:
Հասանելի է
englishՏեղադրություն




























