Թայվանը հայտարարել է Միացյալ Նահանգների հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման մասին: Այս մասին հայտարարել է կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենը՝ ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Կենտրոնական Թայվանի լրատվական գործակալությունը։
«Թայվանը կշարունակի քրտնաջան աշխատել Միացյալ Նահանգների հետ ավելի սերտ տնտեսական և առևտրային հարաբերություններ հաստատելու համար»,-ասել է նա։





























