Երեւանի Ֆուտբոլի Ակադեմիայում կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականների առաջին ընկերական հանդիպումը: Էդուարդ Ավագյանի եւ Սարգիս Շահինյանի գոլերի շնորհիվ Հայաստանը հաղթեց 2:0 հաշվով:

Թիմերի երկրորդ հանդիպումը տեղի կունենա Ֆուտբոլի Ակադեմիայում օգոստոսի 26-ին, ժամը 18:00-ին: