Թուրքիայում Օջալանի փաստաբաններին կրկին թույլ չեն տվել մեկնել Իմրալը կղզի, որտեղ ցմահ ազատազրկումն է կրում PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։

Թուրքական Milliyet-ի  փոխանցմամբ՝ պատասխանատուներն իրենց մերժումը հիմնավորել են նրանով, թե եղանակային պայմանները թույլ չեն տալիս, որ նավը հասնի կղզի։ Սակայն նավաստիները Milliyet-ի թղթակցի հետ զրույցում նշել են, թե նման եղանակային պայմաններում նավարկությունները շարունակվում են եւ առանց խնդրի նավերը 2 ժամում հասնում են կղզի։

Նշենք, որ մեկ ամսից ավելի է, ինչ թուրքական իշխանությունները տարբեր պատճառաբանություններով թույլ չեն տալիս, որ փաստաբանները հանդիպեն Աբդուլլահ Օջալանի հետ։

Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները նույնպես դիմել են Արդարադատության նախարարություն՝ Օջալանի հետ հանդիպելու համար։