Ոսկու ֆյուչերսները չորեքշաբթի 1800 դոլարի նիշից ներքեւ են ընկել։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) ստորաբաժանման՝ COMEX-ի առեւտրի արդյունքներով, ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսներն ըկել են 104 դոլարով կամ 5,6 տոկոսով, հայտնում է «ՓՐԱՅՄ-ՏԱՍՍ»-ը։

Ինչպես հայտնում է  Financial Times-ը, սա ռեկորդային անկում է 1980 թվականից ի վեր։ Երեք տասնամյակի դադարից հետո երկու օրվա ընթացքում ունցիայի դիմաց արժեքն ընկել է 160 դոլարով։

Առձեռն ոսկու արժեքը պատմական առավելագույն 1911, 46 դոլարից, որին հասել էր օգոստոսի 23-ին, իջել է 1750,55 դոլարի։ Այսպիսով, վերջին երկու օրվա ընթացքում անկումը կազմել է 8,4 տոկոս։

Ոսկին թանկացել էր ամսվա սկզբից։ Նման միտումի հիմնական պատճառը ԱՄՆ տնտեսական կայունության հանդեպ վախն է, որն առաջացել է Standard & Poor`s գործակալության կողմից երկրի վարկանիշի իջեցումից հետո։