Հայ-վրացական պետական սահմանի վրա գտնվող Բագրատաշենի, Գոգավան-Պրիվոլնոյեի եւ Բավրայի անցման կետերն ամբողջովին կվերակառուցվեն: Հայաստանի կառավարության այսօրվա` օգոստոսի 25-ի որոշմամբ շինարարական աշխատանքների իրականացման համար կստեղծվի մրցութային հանձնաժողով` ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պետ Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում հանձնարարեց հնարավորինս կարճ ժամկետում պատրաստել մրցույթի անցկացման կանոնակարգը եւ տեխնիկական առաջադրանքը։ «Մենք կառուցելու ենք ժամանակակից մաքսային կետեր, կարելի է ասել` համալիրներ, որոնք ներառելու են պետության կողմից տրամադրվող բոլոր ծառայությունները,- նշեց վարչապետը։ Նրա խոսքով` առաջիկայում Մեղրիում եւս պետք է կառուցվի արդիական մաքսակետ
Վարչապետը նաեւ շնորհակալություն հայտնեց Եվրամիության գործընկերներին, որոնց տրամադրած դրամաշնորհով էլ մշակվել են նախագծերը։




























