Հայաստանի Սփյուռքի նախարարությունը որոշում է ընդունել, որով նախատեսվում է յուրաքանչյուր տարի անցկացնել սփյուռքի երիտասարդ հայ-առաջնորդների ամառային դպրոց: Այդ մասին օգոստոսի 25-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի Սփյուռքի նախարարության համահայկական վարչության տնօրեն, «Հայաստանի երիտասարդ ակումբների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Ատոմ Մխիթարյանը: Նրա խոսքով, այս տարի կազմակերպված դպրոցը հիմնականում կենտրոնացել էր հայկական սփյուռքի ազդեցիկ երիտասարդների վրա:
Ծրագրի շրջանակներում երիտասարդները ծանոթացել էին Հայաստանի պետական մարմինների աշխատանքի հետ, այցելել են Հայաստանի նախագահի նստավայր, հնարավորություն են ստացել մոտիկից ծանոթանալ պետության ղեկավարի վարչակազմի աշխատանքի հետ եւ այլն:
Նշենք, որ հուլիսի 31-ից օգոստոսի 14-ը Հայաստանում անց է կացվել սփյուռքի երիտասարդ հայ-առաջնորդների ամառային դպրոցը: Դրան մասնակցել են մինչեւ 30 տարեկան 27 մարդ աշխարհի 11 երկրներից:




























