Ռուսաստանը հրաժարվել է ցորենի սուպերէլիտար սերմացու տրամադրել Հայաստանին կամ ցանկացած այլ երկրի: Այդ մասին այսօր` օգոստոսի 25-ին կառավարության նիստում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին:
Նշենք, որ կառավարությունը որոշեց ավելացնել Ռուսաստանից ներկրվող էլիտար ցորենի սերմացուի քանակները, փոխարենը նվազեցվեցին տեղական սերմացուի պատվերները: Այսպես` նախատեսված 850 տոննայի դիմաց Ռուսաստանից կներկրվի 1150 տոննա սերմացու, իսկ տեղական արտադրության սերմացուների գնման ծավալը 900 տոննայից իջեցվել է մինչեւ 100 տոննա: Ըստ գյուղատնտեսության նախարարության պարզաբանման` դա պայմանավորված է ռուսական սերմերի ավելի բարձր բերքատվությամբ, եւ հայկական սերմերի նկատմամբ ցածր պահանջարկով:



























