Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները և հումքը օգտագործվելու ենալկոհոլային խմիչքների արտադրության և արտադրամասերի կապիտալ վերնորոգման համար (ՀՀ Արագածոտնի մարզ):  Ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1․5 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 80 նոր աշխատատեղ` 350-420 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ընկերության կողմից թողարկված  արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է  6․8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 683 մլն դրամ։