ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին սեպտեմբերի 21-24-ը գործուղել է Ֆրանսիա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության աշխատակազմից:

Որոշման մեջ նշվում է, որ Գայանե Գաբրիելյանը Փարիզում կմասնակցի «Կանաչ տնտեսություն» խորագրով  վեհաժողովի չորրորդ հանդիպմանը: