ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վիճակագրկան կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին սեպտեմբերի 27-30-ը գործուղել է Վրաստան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության աշխատակազմից:

Որոշման մեջ նշվում է, որ Ստեփան Մնացականյանը Թբիլիսիում կմասնակցի «Տվյալների աղբյուրները եւ համակարգումը վիճակագրական համակարգերում» խորագրով բարձր մակարդակի հանդիպմանը: