Ռուսական ֆոնդային շուկան չորեքշաբթի աճուրդային նստաշրջանի սկզբում կտրուկ անկում է ապրում հիմնական ինդեքսներում եւ թարմացնում է նվազագույնը փետրվարից ի վեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Մոսկվայի բորսայի ինդեքսը կորցրել է 7.8 տոկոս՝ մինչեւ 2043 կետ, RTS ինդեքսը՝ 10.7 տոկոս՝ մինչեւ 1031 կետ։ Ցուցանիշները թարմացնում են իրենց նվազագույնը փետրվարից (2002.73 կետ) եւ ապրիլից (1017.86 կետ) ի վեր։





























