Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների` մոտ 3 ամիս առաջ լուրջ միջադեպ է տեղի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ԱԺ հանրապետական պատգամավոր, «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի միջեւ:

Վերջինս, Ժողովուրդ»-ի աղբյուրների համաձայն, բազմամարդ մի խնջույքի ժամանակ Գագիկ Ծառուկյանի մասին  ոչ հարգալից վերաբերմունք է ցուցաբերել, ինչն էլ Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի միջոցով գնացել եւ հասել է Ծառուկյանի ականջին: Ըստ լուրերի` Աշոտ Արսենյանին Ծառուկյանն, ավանդույթի համաձայն, դաժանորեն պատժել է, նույնիսկ բանը հասել է ծեծին:

Սակայն ԲՀԿ-ում լուրը, «բուլվարային խոսակցություն  համարելով», անգամ չմեկնաբանեցին, իսկ Աշոտ Արսենյանը, ով օգոստոսի 1-ից գտնվում է Գերմանիայում, իր օգնականի միջոցով միայն փոխանցեց. «Նման բան չկա, եւ մեր հարաբերությունները շատ նորմալ են»: