Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլան հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ավելի շատ օգնի Ուկրաինային։ Նա կոչ է արել նոր զենք տրամադրել Կիեւին, քանի որ Մոսկվայի դեմ մտցված պատժամիջոցներն անբավարար միջոց են։ Այս մասին նա ասել է CNN-ի հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի իրավիճակի «էսկալացիան», իսկ Եվրամիությունը պետք է պատասխանի դրան։ Նրա խոսքով՝ ՌԴ-ի դեմ միայն սահմանափակիչ միջոցները «բավարար չեն», ուստի, կարծում է Մեթսոլան, եվրոպական պետությունները պետք է ավելի շատ սպառազինություն, հիմնականում՝ տանկեր, տրամադրեն ուկրաինական բանակին։

«Ուկրաինան խնդրում է դրանք։ ԵՄ-ը հնարավորություն ունի համակարգելու այն, ինչը տրամադրվում է Ուկրաինային։ Ես գիտեմ, որ բարձր ներկայացուցիչները շատ են աշխատում այդ հարցի շուրջ։ Ես գիտեմ, որ ռազմական տեսակետից մենք կարող ենք ավելին անել»,- նշել է Եվրախորհրդարանի նախագահը։