ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել երկրներին ներդրումներ կատարել վաղ նախազգուշացման ունիվերսալ համակարգերում, որոնք նա անվանել է «ստուգված փրկրարարներ» ծայրահեղ եղանակային երեւույթների ժամանակ։

«Աշխարհը միջոցներ չի ներդնում առաջնագծում գտնվողների կյանքի պաշտպանության եւ գոյության միջոցների համար»,- ասել է Գուտերիշը Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա առիթով ունեցած ելույթում։

Ընդգծելով, որ մարդկության կեսը ներկայում ապրում է «վտանգավոր գոտում», Գուտերիշն ասել է, որ «ամբողջ բնաչությունը գտնվում է ծանր վիճակում կասկադային կլիմայական աղետների պատճառով, քանի որ նախազգուշական իրազեկում չկա»։ Նա նշել է, որ այդ համակարգերը կարող են կանխել ծայրահեղ «եղանակային երեւույթների վերածումը մահացու աղետի»։

«Ահա թե ինչու ես կոչ եմ անում վաղ նախազգուշացման համակարգեր ներդնել առաջիկա հինգ տարում»,- ասել է նա։

ՄԱԿ-ի միջանկյալ հաշվետվությունը նախազգուշացնում է, որ աշխարհի երկրների կեսը պաշտպանված չէ վտանգների մասին նախազգուշացնող համակարգերով, եւ պայմանները զարգացող երկրների համար, որոնք գտնվում են կլիմայի փոփոխության առաջնագծում, ամենավատն են։