Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Վիկ Դարչինյանը փայլուն հաղթանակ տարավ Հարավային Աֆրիկան ներկայացնող բռնցքամարտիկ Էվանս Մբամբայի նկատմամբ: Չնայած վանաձորցի բռնցքամարտիկի հարվածների տարափին` հարավաֆրիկացին կարողացավ 12 ռաունդ դիմադրել, եւ արդյունքում մենամարտն ավարտվեց միավորներով:  

«Մբամբան պատմության մեջ կմտնի որպես ամենաերկար դիմացող բռնցքամարտիկն իմ հետ պայքարում: Ես նրան երկար կտանջեմ: Ես շատ լավ եմ պատրաստվել»,- Դարչինյանի` օրեր առաջ կայացած ասուլիսում ասած բառերն իրականություն դարձան: 119-107, 120-107, 120-107. Եզրային մրցավարները միաձայն առավելությունը տվեցին Վիկ Դարչինյանին:

Մենամարտին հետեւում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ում եւ հաղթանակից հետո Վիկ Դարչինյանը նվիրեց իր չեմպիոնական գոտին: