Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում սեպտեմբերի 23- 25-ը կկայանա շախմատի աշխարհի կրկնակի  (1963-69 թթ) չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:

Տ. Պետրոսյանի հիշատակի հուշամրցաշարի կազմկոմիտեն  միջոցառումն իրականացնում  է Universal Advertising Group (UAG) ընկերության հետ համատեղ եւ ծրագրում է այն դարձնել համաուկրաինական, իսկ հետո` դուրս բերել միջազգային մակարդակ:

Հուշամրցաշարը կբացվի սեպտեմբերի 23-ին` «Մանիֆեստ 960» թեմայով ասուլիսով: Դա պայմանավորված է նրանով, որ կազմկոմիտեն, հայաստանցի հայտնի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի աջակցությամբ մշակում է  960 շախմատի (Ֆիշերի շախմատ) ներդրման հայեցակարգ: