Վրաստանը հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով չպետք է կորցնի իր պատմական հարաբերությունները  հարեւան երկրների հետ: Այս մասին

վրացական «Թբիլիսելեբի» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է վրացի փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին:

Փորձագետի խոսքով, Վրաստանը պետք է մտածի իր ապագայի մասին, քանի որ չի կարելի որեւէ ձեռնտու պայմանավորվածության պատճառով  վատթարացնել հարաբերությունները թե Ադրբեջանի եւ թե Հայաստանի հետ, ինչը Վրաստանի կողմից կդիտարկվի որպես պատմական սխալ:

«Վրաստանն այսօր պետք է չեզոք դիրք գրավի եւ դա շատ կարեւոր է, թեեւ չեմ կարծում, որ Ադրբեջանը կհետեւի իր հայտարարություններին եւ ԼՂ-ի համար պատերազմ կսկսի»,-նշել է փորձագետը, ընդգծելով, որ եթե այնուամենայնիվ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առաջանա հակամարտություն, ապա Վրաստանը միշտ կողմ կլինի հարցի խաղաղ լուծմանը: