Բրիտանական HSBC բանկը որոշում է կայացրել լքել Վրաստանը: Այդ մասին ասվում է բանկի վրացական ներկայացուցչության հայտարարության մեջ:

«Որոշումը կայացվել է HSBC խմբի` այս տարվա մայիսին կայացած որոշման հիման վրա` միջոցների վերաբաշխման մասին»,- ասված է հայտարարության մեջ: Վրացական շուկայից հեռացումը Լեհաստանում եւ Ռուսաստանում HSBC-ի մանրածախ բիզնեսը փակելու որոշման տրամաբանական շարունակությունն է, ասված է հայտարարության մեջ:

Պայմանագրերով բոլոր պարտավորությունները կատարվելու են մինչեւ վերջ: Վերջնական փակումը տեղի կունենա 2012թ. վերջին: Մնացած ժամկետում տեղի կունենա հաճախորդների անցումն այլ բանկային համակարգերի:

Նշենք, որ «HSBC Բանկ Հայաստանը» գործում է երկրում 1995-ից: Աշխարհի ամենահուսալի 50 բանկերի շարքում HSBC-ն զբաղեցնում է 19-րդ տեղը: