Թերթը գրում է, որ հոկտեմբերի 1-ից «Նաիրի» կինոթատրոնի փոխարեն գործելու է կինոմշակութային կենտրոն, որը լինելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնաճյուղը։ Թերթի հետ զրույցում Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ փորձում են փակված «Նաիրի» կինոթատրոնի կինոդահլիճն աշխատեցնել. «Մենք խոսեցինք «Նաիրի» համալիրի տնօրինության հետ, որ վերցնենք կինոդահլիճն ու դարձնենք կինոմշակութային կենտրոն, ինչը մեզ հաջողեց, մեզ նույնիսկ զեղչեր էլ են արել. դահլիճը վարձակալելու ենք 1,5 միլիոնով եւ փորձելու ենք աշխատեցնել»:
Կենտրոնում հինգ ծրագիր են իրականացնելու, որի շրջանակներում ցուցադրելու են ուսուցողական , մանկական, համաշխարհային կինոյի վարպետների ֆիլմեր, կլինեն նաեւ փառատոնային ու վերջին տարիներին մրցանակ ստացած ֆիլմերի ցուցադրություն եւ տարբեր երկրների կինոօրեր:




























