Վրաստանի Զինված ուժերին պատկանող ՄԻ-8 ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել երկրի լեռնային շրջանում:

Ուղղաթիռում գտնվել է անձնակազմը, ինչպես նաեւ 8 հոգուց բաղկացած վրացի եւ օտարերկրյա լրագրողների նկարահանող խումբը: Չի հաղորդվում, թե երբ է տեղի ունեցել վթարը:

Ուղղաթիռը կորցրել է կառավարումը ցածր բարձրության վրա քամու ուղղության կտրուկ փոփոխությունից եւ ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել, հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Անձնակազմի, ինչպես նաեւ նկարահանող խմբի անդամներից ոչ ոք չի տուժել: Ուղեւորները թեթեւ վնասվածքներ են ստացել եւ վախեցել: Նրանց օգնություն է ցուցաբերվել հիվանդանոցում:

Դեպքը հետաքննում է զինվորական ոստիկանությունը: