Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայլուրին ասել է, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար դուրս գալու դեպքում Հայաստանի հավաքականը կստանա 3 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարի ավարտից երկու խաղ առաջ 14 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը: Ռուսաստանն ունի 17, Իռլանդիան` 15 միավոր: Եզրափակիչ մրցաշար դուրս գալու համար անհրաժեշտ է գրավել առաջին տեղը: Երկրորդ տեղ զբաղեցնող հավաքականները ուղեգրի համար կանցկացնեն երկու անցումային հանդիպումներ:




























