Ադրբեջանը դիմում է հերթական սադրանքին։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ կեղծ բնապահպանները նորից փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը եւ պահանջում են հանդիպում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Սա արդեն երրորդ նման գործողությունն է։ Առաջինը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին, նախորդը՝ անցած շաբաթ։