Նյու Յորքի իշխանությունները 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախօրեին խստացրել են անվտանգության միջոցառումները:
Ինչպես հայտնել է Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, ահաբեկչության վտանգը ԱՄՆ-ում իրական է մնում: Նրա խոսքով, քաղաքի մի շարք շրջաններում ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղակայվելու, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Կան պաշտոնապես չհաստատված տեղեկություններ, որ հետախուզվում են երկու կամ երեք անձինք, ովքեր կարող են մեղսակից լինել նոր ահաբեկչությունների ծրագրմանը:




























