Սիրիայում շարունակվում են կառավարական զորքերի եւ ընդդիմության բախումները: Նախօրեին տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 20 խաղաղ քաղաքացի:

Սեպտեմբերի 9-ին ՍԱՆԱ պետական գործակալությունը հաղորդել է, որ գրոհայինները պայթեցրել են զինվորներով ավտոբուսը: Արդյունքում զոհվել է 11 զինվոր եւ 4 խաղաղ բնակիչ, հաղորդում է «Վեստին»:

Անկարգությունները Սիրիայում սկսվել են այս տարվա մարտին: Ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը եւ ժողովրդավարական բարեփոխումներ: