ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել 91 կասկածյալի` Medicare ապահովագրական ապահովագրական հմակարգից 295 մլն դոլար յուրացման մեջ:

Հաղորդվում է, որ կասկածյալներին մեղադրում են խարդախության մասին օրենքի խախտման եւ փողերի լվացման մեջ:

Դատախազությունը կարծում է, որ հանցավոր սխեմային մասնակցել են առողջապահության տարբեր ոլորտների բժիշկ աշխատակիցներ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հիշեցնենք, որ խաբեբայական սխեման բացահայտվել է 2011-ի փետրվարին եւ ձերբակալությունների շղթան տարածվել է ողջ երկրով մեկ:

2010-ի հոկտեմբերին ԱՄՆ-ում բացահայտվել է խոշոր հանցավոր խմբավորում: Ձերբակալվել է նրա ղեկավար` 46-ամյա հայ «օրենքով գող» Արմեն Ղազարյանը, ով բնակվում է Կալիֆորնիայում:

Ապահովագրական վճարներ ստանալու համար նրանք ստեղծել են իրականում գոյություն չունեցող բժշկական կլինիկաների ցանց, որտեղ իբր բուժում է իրականացվել: Մեղադրանք է առաջադրվել ցանցի 73 անդամների: Կալանավորումներ են տեղի ունեցել Նյու Յորքում, Լոս Անջելեսում, ինչպես նաեւ Օհայո, Ջորջիա եւ Նյու Մեքսիկո նահանգներում: Հանցավոր խմբի լիդերների շարում են նաեւ 34-ամյա Դավիթ Միրզոյանն ու 35-ամյա Ռոբերտ Թերջանյանը: