Թուրքական Bayraktar Akinci անօդաչու սարքը հաջողությամբ իրականացրել է երկրում առաջին «օդ-երկիր» դասի հիպերձայնային հրթիռի փորձնական արձակումը, հայտնել է Baykar անօդաչու սարքեր արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիայի առաջին հիպերձայնային TRG-230-IHA հրթիռը, որն արտադրվել է Roketsan ընկերության կողմից, հաջողությամբ խոցել է թիրախը 100 կմ հեռավորության վրա»,-գրել է նա Twitter-ի իր էջում։
Ընկերության տվյալներով՝ հրթիռն արձակվել է անօդաչու թռչող սարքից, որը գտնվել է 7,62 կմ բարձրության վրա:
Հրթիռի հեռահարությունը կազմում է 20-150 կմ, նշել է Բայրաքթարը։





























