Թերթը գրում է, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, թերթի տեղեկություններով, թեւ շատ ընկճված է, սակայն իրեն «տղամարդավարի» է պահում։ «Տեսնելով, թե իր հետ առերեսման գնացած պաշտոնյաներից մեկն ինչպես է տանջվում, որ պետք է իր նախկին պետի դեմ ցուցմունք տա, ասել է՝ հանգիստ գրի, որ ես եմ ասել, իմ հրահանգով է եղել ամեն ինչ։ Ինչ վերաբերում է քննությանը, ապա այս օրերին տնտղում են ՃՈ համակարգի ամեն ծակուծուկը։

Մասնավորապես, ուսումնասիրվում է նաեւ, թե ինչ հիմունքներով են աշխատանքի ընդունվել ճանապարհային ոստիկանները։ Քանի որ ժամանակին համակարգում աշխատողների քաշի եւ տեսքի հետ կապված սահմանափակումներ են մտցվել՝ իբր, որ մեծ փորով տեսուչները փողոցներում աչք չզարնեն, հայտնաբերել են մի խումբ անձանց, ում քաշը գերազանցում է սահմանափակումները, եւ դրանք ՃՈ-ում մնացել են Օհանյանի կամքով։ Այժմ քննում են սույն անձանց, որոնցից մի քանիսն արդեն գրել են, որ փող են տվել՝ մնացել պաշտոններում»,-գրում է «Հրապարակ»-ը։