Մոլդովան ձեռք է բերել կարճաժամկետ էներգետիկ համաձայնագիր, որը Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկին կօգնի ազատվել ռուսական բնական գազից կախվածությունից, շաբաթ օրը հայտարարել է Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Սպինուն, հաղորդում է Reuters-ը։
2,5 միլիոն բնակչությամբ նախկին խորհրդային հանրապետությունը, որը բախվում է աճող ինֆլյացիայի՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, ավանդաբար մեծապես կախված է եղել ռուսական գազից:
Սակայն փոխվարչապետ Անդրեյ Սպինուն ասել է, որ «Մոլդովագազ» պետական գազային ընկերությունն այս ամիս 100 միլիոն խորանարդ մետր գազ կգնի ներքին մատակարար «Էներգոկոմ»-ից: Սա կլինի առաջին դեպքը, երբ Մոլդովան Ռուսաստանից գնած գազ չի սպառում, գրել է նա իր Telegram-ալիքում։
«Անցյալ տարվանից մենք խոստացել ենք ստեղծել պահուստներ եւ այլընտրանք գտնել, որպեսզի դադարեցնենք կախվածությունը մեկ աղբյուրից։ Ինձ հաջողվեց դա անել»,- գրել է Սպինուն։
Ռուսական պետական հսկա «Գազպրոմ»-ից գնված գազը ներկայումս առաքվում է Մերձդնեստր՝ էլեկտրաէներգիայի դիմաց։
«Էներգոկոմը» գազը պահում է Ուկրաինայի եւ Ռումինիայի օբյեկտներում: Միաժամանակ պարզ չէ, թե որտեղից է «Էներգոկոմը» գազ գնում։
Մոլդովան բազմիցս քննադատել է Ռուսաստանին՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ։ Երկկողմ հարաբերությունները բարդանում են նաեւ Մերձդնեստրում ռուսական խաղաղապահ զորքերի առկայությամբ։





























