«Իրենց չգնալու պատճառը, ես հասկանում եմ քաղաքական տեսանկյունից. դա տգեղ պատմություն է իրենց համար։ Նրանք իրենք են առաջացրել այդ խնդիրը»,- ասել է Քրիստին ABC-ի This Week հաղորդաշարի եթերում:
«Տեսեք, վերջ ի վերջո, նրանք թույլ տվեցին, որ այս ճգնաժամը հասնի այնտեղ, որտեղ հիմա է: Այդ պատճառով նրանք չեն ցանկանում գնալ այնտեղ։ Ո՞ր քաղաքական գործիչը չի ցանկանում գնալ ճգնաժամի վայր: Միայն նրանք որոնք իրենք են ստեղծել ճգնաժամը։ Եվ այն փաստը, որ ոչ փոխնախագահը, ոչ նախագահը չեն եղել սահմանին շատ նկատելի կլինի այս շաբաթ... նույնիսկ ավելին, քան նախկինում էր»,- ասել է Քրիստին:
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականությունը, որը սահմանային պաշտոնյաներին թույլ էր տալիս հրաժարվել ապաստան հայցողներից՝ COVID-19 համաճարակի ժամանակ ԱՄՆ սահմաններում հասարակական առողջության հետ կապված մտահոգությունների պատճառով, անցյալ ամիս չեղարկվել է դաշնային դատավորի կողմից եւ այժմ ոմանք սահմանն անցնել ցանկացողների աճ են կանխատեսում։
Տեխասի սահմանամերձ Էլ Պասո քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել, քանի որ միգրանտները զանգվածաբար ապաստարաններ են հասել օրենքի գործունեության ժամկետի ավարտից մի քանի օր առաջ։





























