Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական Tayfun բալիսթիկ հրթիռի հեռահարությունը կրկնապատկվելու է։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հանդիպել է թուրքական Tayfun բալիսթիկ հրթիռների ստեղծմամբ զբաղվող ընկերության ղեկավարների հետ եւ հետաքրքրվել նորություններով։ Ըստ Էրդողանի՝ ինքը ճշտել է, որ նախնական հայտարարված 560 կմ հեռահարությունը կրկնապատկվելու, եւ հասնելու է մինչեւ 1000 կմ–ի։