Ֆրանսիան եւ Գերմանիան ակնկալում են «ագրեսիվ պատասխան» գնաճի նվազեցման ԱՄՆ-ի օրենքին (IRA), հայտարարել են երկու երկրների ֆինանսների նախարարները:
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը եւ նրա գերմանացի գործընկեր Ռոբերտ Հաբեկը ծրագրում են հունվարին մեկնել ԱՄՆ՝ պաշտպանելու եվրոպական շահերը։
Այս ամսվա սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ նոր օրենքները, որոնք խրախուսում են համակարգչային չիպերի եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների բաղադրիչների ներքին արտադրությունը, եվրոպական դաշնակիցներին հեռացնելու համար չեն նախատեսված եւ կարող են փոփոխվել: Բայդենը չի մանրամասնել, թե ինչ ճշգրտումներ կարող են կատարվել, իսկ օրենսդրական տարբերակները կարող են փոքր լինել: Կապիտոլիումի բլրի վրա քիչ ցանկություն կա վերաբացել վիճահարույց օրինագծերը:
Սակայն Ֆրանսիան պնդում է, որ Սպիտակ տունն օգտագործի գործադիր իշխանությունը` գնաճի նվազեցման օրենքում որոշ խթաններ թուլացնելու համար, Reuters-ին հայտնել է Ֆրանսիայի կառավարության աղբյուրը: Եվրոպական երկրների կարծիքով՝ ներքին արտադրությունը խրախուսող օրենքը կարող է սահմանափակել առեւտուրը։
Լը Մերը եւ Հաբեկը խոստացել են ԵՄ կանաչ արդյունաբերությանը աջակցելու նոր միջոցներ ձեռնարկել:





























