Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն պետության անունից ներողություն է խնդրել ստրկության մեջ նրա պատմական դերի եւ հետեւանքների համար, որոնք, ինչպես նա խոստովանել է, շարունակվում են մինչ օրս:

«Այսօր ես ներողություն եմ խնդրում»,- ասել է Ռյուտեն՝ Նիդեռլանդների ազգային արխիվում ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ: «Դարեր շարունակ հոլանդական պետությունը եւ նրա ներկայացուցիչները խրախուսել են եւ օգուտ են քաղել ստրկությունից»,- հավելել է նա:

«Ճիշտ է, որ այսօր ապրողներից ոչ ոք ստրկության համար անձնական մեղք չի կրում... (սակայն) հոլանդական պետությունը պատասխանատվություն է կրում ստրկության մեջ գտնվողների եւ նրանց ժառանգներին հասցված մեծ տառապանքների համար»: