Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման ֆոնին հայ ժողովուրդն անվտանգության ոլորտում լուրջ մարտահրավերների է բախվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, «իրանական մշակութային ժառանգությունը Հարավային Կովկասում»  համաժողովի ժամանակ հայտարարեց Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը։

Նա նկատեց, որ նման պայմաններում դժվար է զբաղվել մշակութային ոլորտի հարցերով։ Խանլարյանը շեշտեց, որ  տարածաշրջանում խաղաղությունը պետք է լինի բոլորի համար։ Նախկին պատգամավորը փաստեց, որ այսօր Հարավային Կովկասի տարածաշրջանը անվտանգության ոլորտում լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: