Լաչինի միջանքն արգելափակված է Ադրբեջանի կողմից և մուտք ունի միան  Կարմիր խաչը: Այս մասին թվիթերյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Հիքմեթ Հաջիևը ցույց է տալիս ԿԽՄԿ-ի՝ Լաչինի միջանցքով անցնող տրանսպորտային միջոցներ. Ադրբեջանի ղեկավարությունը, սա ներկայացնելով որպես մարդասիրության ակտ, վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է խորը հումանիտար ճգնաժամի մեջ, Լաչինի միջանցքը արգելափակված է Ադրբեջանի կողմից և մուտք ունի միայն Կարմիր Խաչը»,-«Թվիթեր»-ի իր էջում գրել է Մարուքյանը: