Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ինչ կարող են անել սփյուռքահայերը եւ օտարերկրացիները Արցախին օգնելու համար:
«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԵՐԸ և ՄԵՐ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ԱՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ.
- Բողոքի ակցիաներ անել.
- Արգելափակել պետական տարբեր ինստիտուտների մուտքերը.
- Բոյկոտել ադրբեջանական ապրանքներն ու ծառայությունները.
- Բարձրացնել օտարերկրյա հանրությունների ու լրատվամիջոցների իրազեկվածությունը.
- Ստիպել պաշտոնյաներին պատժամիջոցներ կիրառել և հայտարարություններ անել Ադրբեջանի դեմ.
- Բոլոր ուղղություններով կիրառել ոչ սովորական (ստեղծագործական) միջոցներ»,- նշել է նա:





























