Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրների լուծման միջազգային մեխանիզմների ստեղծումն այլընտրանք չունի: Այս մասին Twitter-ում գրել է Հատուկ հանձնարարություններով Հայաստանի Հանրապետության դեսպան Էդմոն Մարուքյանը։

«14-րդ օրն է, ինչ մարդիկ դեմ են արտահայտվում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը: Ամբողջ աշխարհը բարձրաձայնեց, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չպետք է տուժեն Ադրբեջանի անհիմն պահանջների պատճառով։ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հարցերը լուծելու միջազգային մեխանիզմների ստեղծումն այլընտրանք չունի»։