Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում որոշեց մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների տարկետում տալ պարտադիր զինծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից:

Խոսքը հետեւյալ քաղաքացիների մասին է՝ Գոռ Անդրանիկի Սարգսյան, Ալեքսանդր Ավետիքի Գրիգորյան, Գևորգ Կարապետի Մատինյան, Արթուր Համլետի Գրիգորյան, Դավիթ Աշոտի Առաքելյան:

Կառավարության մեկ այլ որոշմամբ 2022-ի զմեռային զորակոչից տարկետում տրվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Մամիկոն Հմայակի Ղարիբյանին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ շախմատի պատանիների  ՀՀ հավաքական թիմի անդամ 2022 թվականի  նոյեմբերի 5-15-ը  Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված շախմատի Եվրոպական պատանեկան և մինչև 18 տարեկանների առաջնությունում Մամիկոն Հմայակի Ղարիբյանին  գրավել է 3-րդ մրցանակային տեղը: