Լիբիայի ապստամբների Ազգային անցումային խորհրդի ղեկավարի օգնական Մահմուդ Ջիբրիլը հայտարարել է, որ առաջիկա տասը օրերին նախատեսվում է նոր, ժամանակավոր կառավարություն ձեւավորել։

Տրիպոլիում կայացած ելույթի ժամանակ Ջիբրիլը հայտարարել է, որ նոր կաբինետի մեջ կներգրավեն Լիբիայի բազմաթիվ շրջանների ներկայացուցիչներ։ Նա նաեւ հայտնել է նավթի արդյունահանման վերսկսման մասին՝ չկոնկրետացնելով, սակայն, թե որտեղ եւ ինչ ծավալներով է իրականացվելու այն։

Նշենք, որ նավթի արտահանումը քաղաքացիական պատերազմի պատճառով դադարեցվել էր վեց ամիս առաջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։