Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն առաջին պաշտոնական այցով սեպտեմբերի 12-ին ժամանել է Մոսկվա։
Սպասվում է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ВВС-ն։
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Կրեմլում վստահ են, որ ՌԴ նախագահի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի այսօր կայանալիք բանակցությունները կանցնեն պրագմատիկ մթնոլորտում:
Բրիտանացի առաջնորդի այցն առաջինն է վեց տարիների ընթացքում։
«Կարծում եմ՝ հանդիպումը կանցնի բարեկամական, պրագմատիկ մթնոլորտում։ Ինչի՞ են պետք մարտերն ու հաղթանակները։ Հանգիստ աշխատանք է անհրաժեշտ։ Եւ նրանք (բրիտանական կողմը) պատրաստ են նման հանգիստ աշխատանքի»,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն։
Մեդվեդեւ-Քեմերոն բանակցությունների առավել սուր թեման Լիբիայում ստեղծված իրավիճակն է։ Պրիխոդկոն չի բացառել, որ կքննարկվեն Աֆղանստանի տնտեսության վերականգնման երկկողմ նախագծեր, էներգաապահովման, սեփական անվտանգության համակարգերի ստեղծում։
Պրիխոդկան հայտնել է, որ ռուսական «Գազպրոմը» եւ բրիտանական «Շելլ 2»-ը «Սախալին 2» նախագծի շրջանակներում մտադիր են մեծացնել գազի արդյունահանումը։



























