Հայաստանի հանրապետության 20 ամյակին նվիրված համերգը կկայանա սեպտեմբերի 16-ին Մոսկվայի «Լուժնիկի» սպորտային մեծ դահլիճում: Միջոցառմանը հրավիրված են պաշտոնյաներ, տնտեսության, քաղաքականության, մշակույթի ոլորտների հայտնի գործիչներ:
Միջոցառման հատուկ հյուրը Ին-Գրիդն է: Ելույթ կունենա Ավրաամ Ռուսսոն, Վալերի Մելաձեն, «Լյուբե» խումբը, Պյատնիցկովի անվան երգչախումբը, Սոգդիանան, Զառան եւ այլք: Միջոցառման նպատակն է ամրապնդել եւ զարգացնել Հայաստանի եւ Ռուսաստանի դարավոր բարիդրացիական հարաբերությունները: Այս մասին հաղորդել է երիտասարդական շարժման կայքը` «Երիտասարդ Ռուսաստանը»:
«Միջոցառմանը կլինի մեծ լազերային շոու, իսկ համերգի վերջում` տոնական հրավառություն, եւ երկինքը կփայլի Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշների գույներով: Համերգի ամբողջ հասույթը կուղղվի Հայաստանի եւ Ռուսաստանի երեխաների եւ երիտասարդների աջակցությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կխաղարկվի նաեւ 5 ավտոմեքենա:
Շարժման կայքում տեղադրված է նաեւ ինֆորմացիա` համերգի տոմսերի մասին:




























