Վլադիվոստոկի «Ռուսկի» կղզում, որտեղ վերջերս կոնֆլիկտ էր տեղի ունեցել օտարերկրյա աշխատողների մասնակցությամբ, խոսակցություններ կային, որ պատրաստվում են ահաբեկչության եւ ապստամբության: Որոշ աշխատակիցներ հայտնել են, որ  մահմեդական գաստարբայտերները  մտադիր են պայթեցնել Արեւլյան Բոսֆորի նեղուցի վրա կառուցվող կամուրջը: Այս մասին հաղորդել է տեղական լրատվամիջոցներից մեկը,  տեղեկացնում է NEWSru.com-ը

«Պրիմորիեի որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, ըստ որի Ուզբեկստանի զգոն քաղաքացիներից մեկն զգուշացրել է զանգվածային անկարգությունների եւ «Ռուսկի» կղզում կամուրջի պայթեցման մասին, որը քննարկվել է օտարերկրյա աշխատողների հետ պարսկերենով: Այս տեղեկություններն արժանահավատ չեն»,- ասված է Պրիմորիեի ներքին գործերի նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդել է  «Ինտերֆաքսը»:

Պարզվել է, որ այդ տղամարդն, ով ազգությամբ թաթար է, «ոչ ադեկվատ հոգեբանական վիճակում է գտնվում, եւ նրա կնոջ վկայությամբ, «մարդ է, ով կարող է  ստել»: