Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան նախկին նախարարի հրաժարականից հետո երկրի առեւտրի եւ արդյունաբերության նոր նախարար է նշանակել Յուկիո Էդանոյին, հայտարարում է ВВС-ին։
Եսիո Հատիրոն հրաժարական էր ներկայացրել այն բանից հետո, երբ «աչքի էր ընկել» էր անզգույշ արտահայտություններով։ Օրեր առաջ նա ռեպլիկ էր արել «մահվան քաղաքների» մասին, որոնց, նրա խոսքով, նման են «Ֆուկուսիամ 1» ԱԷԿ-ի շրջակայքում գտնվող բնակավայրերը։
Նախարար Հատիրոյի հետ անցած շաբաթ եւս մեկ միջադեպ էր տեղի ունեցել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկին նա ասել էր. «Հիմա քեզ ռադիացիայով կվարակեմ» եւ տեսք էր ընդունել, թե պատրաստվում է գրկել նրան։




























